25.05.2018|
01:04
Հիբրիդային գործընթացների փիլիսոփայությունը խարսխվում է «հաջողության պատմությունների» և «հնարավորությունների օգտագործման» թեզերի ծխածածկույթի վրա։ Այսօր աշխարհին ցուցանվում է այդ սերիայի հայկական տարբերակը։ Փորձենք հասկանալ հայկական «հաջողության պատմության» առանձնահատկությունները։ Լինենք անկեղծ ու արձանագրենք՝ առաջին փուլն իսկապես փայլուն ստացվեց, և կարելի է այն օգտագործել այլ տեղերում (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս)՝ մի շարք պատճառներով։